News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի հրաժարվում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ որեւէ քննարկումից: Այս մասին մայիսի 25-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Ըստ նրա, ՀՀԿ-ն պատրաստ կլինի բանակցել, եթե այդպիսի առաջարկ լինի. «Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, այստեղ ես որեւէ պատկերացումներով չեմ առաջնորդվում: Ես առաջնորդվում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, եւ մենք բոլորս պետք է առաջնորդվենք միայն դրանով: Մենք պետք է առաջ գնանք միայն այն դեպքերում, երբ դա թույլ է տալիս Սահմանադրությունը: Իսկ ինչ վերաբերում է բանակցություններին, քանի դեռ չկան փաստաթղթեր, բանակցություններ եւս չեն լինի»,- ասաց Բաղդասարյանը՝ պատասխանելով լրագրողների՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորության մասին:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը շեշտեց, որ իրենք պատրաստվում են միայն Ազգային ժողովի հերթական ընտրություններին, որոնք տեղի կունենան 2022 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ