News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է համաձայնության հասնել ընդհանուր քաղաքական երկխոսության շրջանակում, ինչի շնորհիվ մեխանիզմ կստեղծվի Ազգային ժողովի լուծարման համար: Այս մասին մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոնդ Մարուքյանը:

Իսկ մինչ այդ, ըստ նրա, պետք է հնարավորություն լինի փոխել Ընտրական օրենսգիրքը, ինչը կարելի է անել միայն պատգամավորների 63 ձայնով: «Մեզ լայն քաղաքական կոնսենսուս է հարկավոր: ՀՀԿ-ում ասում են, որ նրանց օրակարգում այս հարցը դրված չէ: Այժմ այս թեմայի շուրջ բանակցություններ չեն տարվում»,- ասաց Մարուքյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ երբ կոնսենսուս ձեռք բերվի, ապա ամեն ինչ պարզ կլինի՝ չբացառելով այն հնարավորությունը, որ ՀՀԿ-ն եւ «Ելք»-ը կկարողանան համաձայնության գալ: Եթե դա տեղի ունենա, ապա, ըստ պատգամավորի, արտահերթ խորհրդարանական ընտրություններ հնարավոր կլինի անցկացնել աշնանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ