News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Անգամ եթե ինչ-որ մտահոգություններ կան Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում գեներալ-մայոր Արտակ Դավթյանի նշանակման հետ կապված, Արթուր Աղաբեկյանը կարող էր դրանք փոխանցել վարչապետին այլ խողովակներով, այլ ոչ թե հրապարակային: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում, ճեպազրույցների ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նշենք, որ Արցախի նախկին փոխվարչապետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը՝ անդրադառնալով Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում գեներալ-մայոր Արտակ Դավթյանի նշանակմանը, նշել էր. «Պարտավոր եմ ահազանգել, ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին»:

«Մենք միշտ քննադատվել ենք նրա համար, որ՝ այ դուք այսինչ բանը հրապարակային ասեցիք, հարեւանները լսեցին: Եթե անգամ մտահոգությունները հիմնված են ինչ-որ փաստերի վրա, ապա դրանք պետք է փոխանցվեն այլ խողովակներով, որովհետեւ խոսքը զինված ուժերի գլխավոր շտաբի պետի մասին է: Նա կարող էր առաջին՝ հանդիպում պահանջել եւ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ: Երկրորդ, գաղտնի նամակով դիմել Փաշինյանին եւ իր մտահոգությունները փոխանցել»,-հայտարարեց Մարուքյանըէ՝ հավելելով, որ անթույլատրելի է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մասին այդպես արտահայտվելը:

Ինչ վերաբերում է Արթուր Աղաբեկյանի կարծիքին, Մարուքյանն ասաց, որ չի կարող ասել, թե որքանով էր այն հիմնավոր կամ ոչ. «Ես գիտեմ, որ Փաշինյանն այդ նշանակումը կատարելիս բազմաթիվ կոնսուլտացիաներ է ունեցել եւ եթե հանգել է այդ տարբերակին, նշանակում է դրա մեջ կա տրամաբանություն, հիմքեր ու հիմնավորումներ»:

Նշենք, որ ՀՀ վարչապետի հրամանով Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել գեներալ-մայոր Արտակ Դավթյանը՝ այդ պաշտոնում փոխարինելով Մովսես Հակոբյանին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ