News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Փարիզից  «Վերջին զանգի» կապակցությամբ շնորհավորել է շրջանավարտներին եւ հորդորել զգույշ լինել:

«Ուզում եմ խնդրել թե աշակերտներին, թե ծնողներին, որ շատ զգույշ լինեն այսօր, գիտեմ արդեն, ո ր մեքենաների հետ կապված միջադեպեր կան, վթարներ կան, եկեք այնպես անենք, որ մեր երեխաների ձեր ուրախ օրը չմթագնի, բոլոր նրանք, ովքեր չունեն վարորդական իրավունք, խնդրում եմ մեքենա չվարել, ոչ սթափ վիճակում մեքենա չվարել: Երեկոյան լավ օր անցկացրեք, իսկ վաղվանից լծվեք հետագա ձեր գործունեության շարունակմանը: Սիրելի ծնողներ եւ աշակերտներ կխնդրեի, ո ր մեքենաներով վթարներ չլինեն, այսօր զերծ մնացեք ոչ սթափ վիճակում մեքենա վարելուց»,- ասել է նա:

Նախարարը հայտնել է, որ վաղն արդեն արդեն կլինի Երեւանում:

Տպել
Ամենաշատ