News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Հայաստանում Իտալիայի դեսպանատունը մայիսի 23-ից 25-ը Երեւանում կազմակեպում է «SudEstival» ժամանակակից իտալական ֆիլմերի փառատոնը:

«SudEstival»- ը սկիզբ է առել Պուղիայի տարածաշրջանում եւ 2008 թ-ից ի վեր ներառում է ժամանակակից իտալական ֆիլմերը եւ ներկայացնում է իտալական կինոյի նոր ալիքը:

Փառատոնը, բացի Իտալիայից, հաջողություն է ունեցել բոլոր այն երկրներում, որտեղ կազմակերպվել է, այդ թվում ԱՄՆ-ում եւ Բալկանյան երկրներում:

«SudEstival»-ը կազմակերպվում է Իտալիայի կինոյի շաբաթվա շրջանակում («Fare Cinema»), որը կազմակերպվում և ֆինանսավորվում է Իտալիայի արտաքին գործերի նախարարության կողմից, եւ անցկացվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպված «Եվրոպայի օրվա» հետ համատեղ:

Բացի ամենօրյա ցուցադրություններից, այն ներառում է նաեւ անգլերենի մեկ վարպետության դաս իտալացի կինոռեժիսոր Միրկո Պինչելիի կողմից: Դասը անցկացվել է Իտալիայի դեսպանատան (Իտալիայի փողոց 5) նիստերի դահլիճում:

Բացի դրանից, ամեն օր, ժամը 18:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում (Աբովյան 18), կազմակերպվում է ֆիլմի ցուցադրություն՝ իտալերեն եվ անգլերենով ենթագրերով:

Մուտքն ազատ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Արեւ, սարեր եւ սեր». Միքայել Պողոսյանի նոր ֆիլմը նախարարությունը մերժել է ֆինանսավորել
5 կին, որոնցից մի քանիսը կինոոլորտի հետ որեւէ առնչություն չունի, որոշեցին, թե նախարարությունը որ ֆիլմերը պետք է ֆինանսավորի...
Սթիվեն Քինգն անվանել է պատմության մեջ լավագույն ֆիլմը
Նրա կարծիքով՝ դա Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը 2» ֆիլմն է…
Նոր Հայաստանում ֆիլմերի ֆինանսավորման առաջին մրցույթը իր նշաձողի անկման աստիճանով աննախադեպ է. հայտարարություն
Ֆիլմ Արտադրողների Համահայկական Ֆեդերացիան հրապարակել է Հայտարարություն որում անվստահություն է հայտնում մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հրամանով ձեւավորված...
Կոլորադոյի «Թեյլլուրիդ» կինոփառատոնում կցուցադրվի Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի վերականգնված տարբերակը
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը դեռեւս հունիսին ֆիլմի ժապավենը տեղափոխել է Վարշավա, որտեղ եւ Fixafilm ընկերությունում անմիջապես սկսվել են ֆիլմի վերականգնման աշխատանքները…
Պակիստանյան Փենջաբ նահանգի իշխանությունները որոշել են արգելել «գռեհիկ» կինոազդերը
Պաշտոնում նշանակվելուց ի վեր նախարարն արդեն բազմիցս հասցրել է քննադատության...
Ռեժ Կապուրի ժառանգները վաճառքի են հանել ռեժիսորի՝ Մումբայում գտնվող ստուդիան
«Ինչպես գիտեք, անցյալ տարի ստուդիայում հրդեհ էր բռնկվել, եւ մենք որոշ ժամանակ մտածում էինք վերականգնել այն հրդեհից հետո...
Ամենաշատ
Partner news