News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Արամ Խաչատրյան համերգասրահում այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է մշակույթի գործիչների հետ:

Ավելի վաղ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը facebook-ի իր էջում գրել էր, որ այդ հանդիպման մասին նախապես իրազեկել է գործիչներից շատերին՝ անձամբ հեռախոսազանգեր կատարելով, սակայն չի բացառվում, որ որոշ արվեստագետներ կարող են հավուր պատշաճի իրազեկված չլինել:

«Առաջարկում եմ այս տեղեկատվությունը փոխանցել մշակութային կառույցների ղեկավարներին, արվեստագետներին՝ ապահովելու համար նրանց տեղեկացվածությունը և ցանկության ու հնարավորության դեպքում՝ ներկայությունը հանդիպմանը»,-գրել էր նա:

Տպել
Ամենաշատ