News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը


NEWS.am-ը Երեւանում հարցում է անցկացրել Վարչական իրավախախտումների համաներման մասին ՃՈ հայտարարության վերաբերյալ, որը նախատեսում է 2012-2017 թվականերին կատարված խախտումների տուգանքները ներելուն:

Քաղաքացիներից մեկը նշեց, որ  պետք է այդ գործընթացն արդարացի անել, քանի որ այն վարորդները, որոնք արդեն վճարել են, մեղք չունեն եւ առաջարկում է այլ կերպ դա փոխհատուցել:

«Եթե հնարավոր չլինի վերադարձնել վճարված տուգանքները գումար չլինելու պատճառով, ճիշտ կլինի, ոչ թե 2012-2017 թվականների համար ներեն, այլ 2014-ից, 2015-ից անեն, բայց էն մարդիկ, ովքեր վճարել են նրանց գումարը վերադարձվի, որոնք մեղք չունեն, որ գնացել եւ ազնվորեն վճարել են, օրինակ ես»,-ասաց նա:

Նշենք, որ վերջին կառավարության նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկացրել էր, որ նախարարությունը e-draft.am կայքում տեղադրել է վարչական տուգանքների համաներման մասին օրենքի նախագիծը։ Նրա խոսքով, առաջիկայում, երբ որ լրանան ժամկետները, իրենք նախագիծը կներկայացնեն կառավարության հաստատմանը, որպեսզի գնա Ազգային ժողով

Ըստ այդ օրինագծի համաներում տարածվելու է մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի վրա:

Մանրամասները տեսանյութում՝

Տպել
Ամենաշատ
Partner news