News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Զինված ուժերի 2018-2024 թթ. զարգացման ծրագիրը պետք է իրագործվի հետեւողականորեն, բավարարի ժամանակի պահանջներին, արձագանքի ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխությանը եւ համարժեք լինի ԶՈւ-ի իրական կարիքներին: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ՊՆ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը:

«Հույս ունեմ, որ մենք մեկընդմիշտ փակել ենք քաղաքականությանը բանակի կողմից ուղղակի կամ անուղղակի միջամտությունների էջը: Բանակը պաշտպանում է մեր երկրի սահմանները, անվտանգությունը: Բանակ ասելով՝ ես ընկալում եմ զինվոր, որը դեմքով կանգնած է դեպի հակառակորդը եւ թիկունքով կանգնած է դեպի հայրենիքը: Վստահ եմ, որ բանակը քաղաքական առումով հետ նայելու իրավունք չունի: Բանակի աչալուրջ հայացքը պետք է ուղղված լինի դեպի հակառակորդը, եւ այդ սկզբունքը պետք է պահպանել ու պաշտպանել բոլոր մակարդակներում»,-հայտարարեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Զինված ուժերի 2018-2024 թթ. զարգացման ծրագիրը մշակվել է նախորդ նախարարի՝ Վիգեն Սարգսյանի օրոք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ