News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ազգային անվտանգությունը շտապում է հայտարարություններ անելու համար եւ պետք է ավելի ուշ այդ հայտարարություններ անեն: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ հայտարարությանը:

Դիտարկմանը, թե ԱԱԾ պետը նշել է, որ ադեն կան բերման ենթարկվածներ, մասնավորապես, բացահայտվելու է այն շղթան, թե ինչպես են ինչ-որ անձինք պետության հաշվին ապօրինությունների միջոցով հարստացել եւ տարբեր քաղաքացիներից անձնագրեր վերցնելու միջոցով բիզնեսներ դրել եւ հարկերից խուսափել, Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Դուք շտապում եք, առավել եւս ես ցավում եմ, որ Ազգային անվտանգությունը շտապում է հայտարարություններ անելու համար եւ պետք է ավելի ուշ այդ հայտարարություններ անեն։ Խնդրում եմ իրադարձությունների զարգացմանը հետեւեք եւ կլինեն նոր հայտարարություններ, որովհետեւ դա հայտարարության հետ կապված իրականության հետ չի համապատասխանում»:

Հարցին, թե այսինքն՝ այն, ինչ ասում է ԱԱԾ պետը սո՞ւտ է, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Ես չեմ մեկնաբանում ԱԱԾ պետի ասածին։ Ո՛չ, բերման ենթարկված մարդիկ կան, այո, բայց պետք է նայենք դրա նախապատմությունը, նախորդ կառավարության հետ պայմանավորվածությունները եւ օրենսդրական դաշտի կարգավորումը։ Դրա մասին ես հիմա չեմ ցանկանում մեկնաբանություններ տալ, որովհետեւ վաղը մյուս օրը ՊԵԿ նախագահը, կամ ԱԱԾ ղեկավարը կանեն հայտարարություններ, ինձ թվում է՝ իմ կարծիքով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ