News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը երկու շաբաթ է՝ ինչ ստանձնել է այս ոլորտի ղեկավարումը, սակայն արդեն հարյուրավոր դիմումներ ու բողոքներ է ստացել համայնքների բնակիչներից։ Դիմումների ցանկում կան նաեւ համայնքապետերի չարաշահումների մասին։ NEWS.am–ի հետ զրույցում նորանշանակ նախարարը վստահեցրել է, որ մարզային իշխանությունների թույլ տված չարաշահումները, կոռուպցիոն մեխանիզմները եւս բացահայտվելու են։

Պարոն Պապիկյան, շուրջ երկու շաբաթ է՝ զբաղեցնում եք նախարարի պաշտոնը, հասցրե՞լ եք ուսումնասիրել ոլորտը։ Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանությունից ծա՞նր ծառանգություն եք ստացել։

Գիտեք իրականում ստացել ենք մի ժառանգություն, որտեղ մարդիկ քաղաքական  կամքից զուրկ են եղել։ Անգամ կատարողները սպասել են վերեւից հրամանի։ Երբ խնդիրը ծագել է, պաշտոնյան իրավունք չի ունեցել այդ լուծումը տալ, բոլոր հրահանգները եղել են մեկ տեղից։ Ես հիմա խոսում եմ նախարարության աշխատակիցների հետ, հարցնում եմ էն թերությունների մասին, որոնք նախկինում արձանագրվել են ու համապատասխան ընթացք չեն ստացել։ Մարդը անկեղծորեն ասում է՝ մենք հրահանգ չենք ունեցել դա անելու։ Մենք չենք ունեցել գործելու այն ազատությունը, որը ստանում ենք հիմա։ Այսինքն՝ պաշտոնյան եղել է կաշկանդված իր գործողություններում։ Ամենաիդեալական ծրագիրն անգամ այս դեպքում չի կարող կյանքի կոչվել, եթե նրանք այդ պայմաններում են աշխատել։ Գյուղապետից մինչեւ նախարար կախված են եղել Բաղրամյան 26–ից։ Որոշ  մարզպետներ եղել են արտոնյալ կարգավիճակում եւ դա պայմանավորված է եղել նրանով, որ նրանք եղել են Սերժ Սարգսյանի կցորդը կամ նրա այսպես ասած՝ «դաբրոյով» գործող մարդիկ։

Արդեն ուսումնասիրե՞լ եք՝ ինչ կոռուպցիոն սխեմաներ են գործել Ձեր ղեկավարած ոլորտում, ի վերջո համայնքներում ֆինանսական ու այլն չարաշահումների առկայության մասին բարձրաձայնել է նաեւ Սերժ Սարգսյանը, բայց ներողամտությամբ է հարցի լուծումը ավարտվել։ Այս ընթացքում ի՞նչ տեղեկություններ եք ստացել։  

Մի քանի կոռուպցիոն սխեմաներ արդեն բացահայտված են։ Խոսքը Արմավիրի մարզի  Նորակերտ համայնքի մասին է։ Հանրության մտահոգությունների հիման վրա, որ այնտեղ տեղի են ունեցել որոշակի չարաշահումներ, կոռուպցիոն մեխանիզմներ են գործել, Տարածքային կառավարման նախարարությունը ուղարկել է հանձնաժողով ուսումնասիրելու նրանց հայտարարությունների իսկությունը եւ հաշվի առնելով այդ փաստերը, ես դիմել եմ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին  դիտարկել այս հարցը։

Իսկ նախարարության հանձնաժողովը ի՞նչ է արձանագրել։

Մեքենայի առքուվաճառքի հետ կապված  չարաշահումներ են եղել, օրինակ, երբ գյուղապետը ծառայողական մեքենա է գնել, որը ամիսներ անց  ավելի ցածր  գնով վաճառել է իր մտերիմներին... Մի խոսքով, չեմ ուզում հիմա մանրամասնել, իրավական գործողություններից հետո ամեն ինչի մասին հայտնի կլինի։  Պետք է ասեմ, որ  համայնքներում էլ իրավիճակ է փոխվել, մարդիկ արդեն չեն վախենում եւ բարձրաձայնում են չարաշահումների մասին։ Մարզպետների փոփոխությունից հետո մի շարք համայնքներում ստուգումներ կանցկացվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 16-ին, կազմել է...
Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան
2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով…
Մարտին 145 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջը, առաջադրվել է 46,6 մլն դրամ տուգանք
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ...
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Տեղեկատվության ազատ հոսքը, այլոց իրավունքների ճանաչումը և կոռուպցիայի ցածր մակարդակը բարելավվել են ավելի քան 15 տոկոսով
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
Ամենաշատ