News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ հարաբերությունների պատմական եւ ռազմավարական տեսլական ունի: Այս մասին Ֆրանսիայի ղեկավարն ասել է BFMTV-ին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մակրոնն իր առաջին պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում: Հինգշաբթի օրը Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովսկու պալատում տեղի ունեցան Պուտին-Մակրոն բանակցությունները:

«Ես երեկ նրան ասել եմ, որ ռազմավարական տեսլականի շրջանակներում Ռուսաստանը պետք է կապված լինի Եվրոպային: Ռուսաստանը եվրոպական երկիր է»,- ասել է Մակրոնը: Հարցազրույցից մի հատված հրապարակվել է հեռուստաալիքի կայքում:

«Կարծում եմ, կարելի է ասել, որ Վլադիմիր Պուտինը  Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ հարաբերությունների պատմական եւ ռազմավարական տեսլական ունի: Նա իր սեփական պատմությունն ունի, եւ այն պետք է հասկանալ՝ իրերը դիրքորոշելու համար»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը:

Պուտինն իր հերթին նշել է, որ Մոսկվան ակնկալում է, որ ֆրանսիական ընկերությունները կզարգանան Ռուսաստանում:

«Մենք մեծ հույսեր ունենք, որ մեր ֆրանսիացի բարեկամները, ընկերությունները կզարգանան Ռուսաստանում, կստանան եկամուտներ, շահույթ»,- 22-րդ Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ ասել է Պուտինը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news