News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այն ինչ տեղի ունեցավ Հայաստանում ապրիլ–մայիս ամիսներին, այդ ամենը դրանից առաջ երկար տարիներ լռելյայն գուցե այլաբանորեն ձեւակերպվել է մշակութային կյանքում, գրականության, կերպարվեստի, նկարչության, թատրոնի, երաժշտության մեջ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հարցնում են՝ լինելու է մշակութային հեղափոխություն, ես ասում եմ, այն ինչ տեղի է ունեցել մշակութային հեղափոխություն է, քանի որ այդ հեղափոխության ամենամեծ հեղինակներին ես համարում եմ մշակույթի, արվեստի գործիչներին, որոնք կարողացել են ինչ–որ մի տեղ՝ բոլորի համար աննկատ, մարդկանց գիտակցության մեջ գործարկել մի մեխանիզմ, որը ի վերջո դարձել է սիրո եւ համերաշխության հեղափոխություն։

Ինչպես արվեստն ու մշակույթը պրոցես է հարուցել,  որի արդյունքում մարդիկ դուրս են եկել հրապարակներ ու փողոցներ սիրո եւ համերաշխության հեղափոխություն անելու, նույն պրոցեսը այդպես էլ պետք է շարունակվի, մարդիկ իրենց հետագա քաղաքական, քաղաքացիական, մշակութային ընկալումները պետք է ընդլայնեն թատրոններում, թանգարաններում, համերգասրահներում, գրախանութներում, որ ամեն անգամ երբ ՀՀ–ում բռնապետություն կամ դրա փորձ լինի, մարդիկ դուրս գան փողոցներ ու հաստատեն իրենց իշխանությունը, որ հետագայում կառուցեն իրենց երջանկությունը: Ես մշակութային կյանքին հաղորդակվելը մարդկային երջանկության անբաժանելի մասն է»,-ընդգծեց Փաինյանը:

Նրա խոսքով, երբ իրենք ասում են՝ մեր խնդիրը ազատ ու երջանիկ Հայաստանի կառուցումն , դրանում մեծապես տեսնում են մշակութային գործիչների դերը. «Մենք ուզում ենք, որ մեր կառավարության գործունեության արդյունքում գրողը գտնի իր ընթերցողին, թատրոնը՝ հանդիսատեսին, սա է մեր խնդիրը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ