News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մենք պետք է ձեռնամուխ լինենք մշակութային ամենակարեւոր օջախները հաշմանդամների համար հասանելի դարձնելուն, կառավարությունը առաջիկայում այդ հարցը կքննարկի եւ լուծումներ կառաջարկվի, կարելի է նույնիսկ դիմել դոնոր կազմակերպություններին։ Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով մշակութային կազմակերպություններին պետական կարգավիճակ տալու հարցին, ՀՀ վարչապետն ասաց. «Մեր խնդիրը չպետք է լինի այն, որ մենք բոլոր մշակութային կազմակերպություններին պետական կարգավիճակ տանք,  չեղած միջոցները ավելի քչացնենք։ Իհարկե, մենք խնդիր ենք դրել պետական միջոցների եւ պետական եկամուտների մեծացման, բայց պետք է գնալ հակառակ ուղղությամբ: Մենք պետք է ապահովենք հավասար դաշտ, մշակութային կազմակերպությունների համար, ապահովենք հանդիսատեսի հոսք, որը կբերի անհրաժեշտ ֆինանսական հոսքեր։ Մենք պետք է քաղաքացիներին քաջալերենք ու ուղղորդենք դահլիճներ, իսկ կոլեկտիվները պետք է փորձեն ավելի գրավիչ դառնալ հանդիսատեսի համար, այսինքն անուղղակի ֆինանսավորենք։ Մեր խնդիրը պետք է ոչ թե բեմը, այլ դահլիճը լինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ