News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մայիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Համազգայինի Լիբանանի «Գասպար Իփէկեան» թատերախմբի պատվիրակությանը,  որի կազմում էին պատասխանատու Մարտիկ Դեմիրճյանը, բեմադրիչներ Սուրեն Խտշյանը եւ Հակոբ Տեր-Ղուկասյանը, թատերախմբի ներկայացուցիչներ` Ժան Բեքերեճյանը եւ Փաթիլ Քալաջյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց այցելության համար: «Ծանոթ եմ թատերախմբի պատմությանը, ազգանվեր գործունեությանը, որն ուղղված է հայապահպանությանը: Նոր կառավարությունը եւս կարեւորում է այն անգնահատելի ներդրումը, որ ունեցել եք նաեւ մշակութային ավանդույթների պահպանման գործում: Նախընտրում եմ խոսել ներկայի եւ ապագայի մասին: Անշուշտ շարունակելու եւ ընդլայնելու ենք համագործակցությունը: Մեր օրակարգում առաջնային հարց է հայրենադարձությունը:  Օրեցօր ավելի ու ավելի կզգաք մեր հոգատարությունը: Շարունակեք նույն ոգով իրականացնել ձեր առաքելությունը»:

Թատերախմբի պատասխանատու Մարտիկ Դեմիրճյանը շնորհակալություն հայտնեց աջակցության համար եւ նշեց, որ «Գասպար Իփէկեան» թատերախմբի առաքելությունը հայ լեզուն անաղարտ պահելն է, հայկական ավանդույթները ամրապնդելը եւ հայ մշակույթը տարածելը: Թատերախումբը եղել է աշխարհի տարբեր մայրցամաքներում եւ ելույթներ է ունեցել մեծ բեմահարթակներում եւ երբեւիցե չի եղել Մայր Հայրենիքում: ՀՀ սփյուռքի նախարարության եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության  նախաձեռնությամբ  թատերախումբը անդրանիկ հյուրախաղերով հանդես է գալիս Հայաստանում: Մայիսի 23-ին եւ 24-ին երկու ներկայացում է ունեցել Գյումրու Վարդան Աճեմյան թատրոնում եւ մայիսի 25-ին եւ 26-ին երկու ներկայացում է բեմադրվելու Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում: Սիրով կսպասենք Ձեր այցելությանը:

Մեծ խանդավառությամբ ընդունեցինք Հայաստանում կատարված փոփոխությունները, լավատեսական մթնոլորտ է ամենուր: Հուսանք, որ մեր երազած Հայրենիքը կունենանք: Դրանից մեծ նվեր չկա մեզ համար»:

Տպել
Ամենաշատ