News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 17
Տեսնել լրահոսը

Այս պահին նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ քննարկումների անհրաժեշտություն չկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, Մեծամորի ատոմակայանում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ հավելելով, որ նոր ատոմակայանի կառուցման եւ նման հարցերով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումներ չի ունեցել:

«Կարճ ժամանակ է, ինչ կառավարությունը ձեւավորված է եւ այս պահին, ինչքան ինձ զեկուցել են, ինչքան որ ես փոխնախարարների հետ քննարկել եմ, այս պահին չկա անհրաժեշտություն նոր ատոմակայան կառուցելու համար»,-ասաց նա:

Լրագրողները հիշեցրին, որ նոր պաշտոնում իրեն՝ նախարարին, նախարարության աշխատակազմին ներկայացնելիս վարչապետն ասել է, որ նոր ատոմակայանի հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, նախարարը պատասխանեց. «Գիտեք ինչ, դա խորը մասնագիտական, փորձագիտական վերլուծություններ է պահանջում։ Մենք չենք կարող միանգամից ասել, որ մենք նոր ատոմակայան ենք կառուցելու։ Մենք Հայաստանի էներգետիկ համակարգի անխափան աշխատանքի համապատասխան քանակութամբ մեր ներքին շուկայի սպառման համար ունենք այսօր բավարար էլեկտրաէներգիա արտադրող կառույցներ։ Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված որեւիցե քննարկում, որոշում չկա: Կլինի՝ ես տեղյակ կպահեմ»:

Նախարարի խոսքով, նոր ատոմակայան կառուցելու համար համապատասխան ֆինանսական միջոցներ չունեն, բացի այդ, նաեւ անհրաժեշտություն էլ չունեն. «Դա չի նշանակում, որ այդ հարցերը քարացած են եւ փոփոխություն չի լինելու, ընթացքում կքննարկենք»:

Հարցին, թե եթե այդուհանդերձ որոշում կայացնի նոր ատոմակայան կառուցել, ինչ հզորություն է այն ունենալու, նախարարը պատասխանեց, որ կկառուցվի նույն հզորության ատոմակայան, ինչ հիմա կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
Բնագավառներում հայ-չինական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ...
ՀՀ-ի դիրքը նպաստավոր է էլեկտրաէներգետիկական ծրագրեր իրականացնելու համար. Իրանի էներգետիկայի փոխնախարար
Արթուր Գրիգորյանն ընդունել է Հոմայուն Հաերիին. քննարկել են հնարավոր համագործակցության հարցեր...
Նավթի համաշխարհային գները նվազում են
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հոկտեմբերյան մատակարարումներով նվազել են 0,07 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 71,38 դոլարի…
Նավթի համաշխարհային գներն աճում են
Հոկտեմբերին Brent տեսակի հում նավթի ֆյուչերսներն աճել են 0.41 տոկոսով...
Նավթի համաշխարհային գները նվազում են
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հոկտեմբերյան մատակարարումներով նվազել են 0,23 տոկոսով…
Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան կարող է սաստկացնել ՀՀ–ի տնտեսական եւ էներգետիկ մեկուսացումը
Աշխարհաքաղաքական տեսանկյունից, ինչպես ինձ թվում է, կոնվենցիայի ստորագրման հետեւանքով Հայաստանը, մասամբ, կկորցնի իր ռազմաքաղաքական եւ աշխարհաքաղաքական նշանակությունը տարածաշրջանում...
Partner news