News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

17.05.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով  հարուցված եւս մեկ քրեական գործ` 2016-2017թթ ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից կատարված առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Այսպես, քրեական գործի նյութերի եւ ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի հաշվետվության ուսումնասիրության արդյունքում արձանագրված տվյալների համաձայն` 2016 եւ 2017 թվականների ընթացքում հարուցված եւ պարտապանի գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով ավարտված 6803 կատարողական վարույթներով հանվել են պարտապանների գույքի վրա դրված արգելանքները:

Բացի այդ, պարզվել է, որ Կենտրոնի հարկային տեսչության պահանջով 2015թ.-ի մարտի 5-ին հարուցված կատարողական վարույթով ընկերությունից հօգուտ պետության անհրաժեշտ է եղել բռնագանձել 14.623.600 ՀՀ դրամ, սակայն հարկադիր կատարողի կողմից ընկերության բանկային հաշվից բռնագանձվել է ընդամենը 3.662.000 ՀՀ դրամ: Հարկադիր կատարողը օրենքով սահմանված կարգով ընկերության տնօրենից չի պահանջել գույքի եւ դրամական միջոցների վերաբերյալ տեղեկատվություն, չի բռնագանձել ընկերության սեփականությունը հանդիսացող «Մերսեդես Բենց G 500» մակնիշի ավտոմեքենան:

Քննության ենթակա մեկ այլ դրվագով պարզվել է նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանի պահանջով 5.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներից 11736-ը ավարտվել է պարտապանի գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով: Մինչդեռ ստուգման ընթացքում պարզվել է, որ նշված վարույթներով պարտապանները աշխատել են եւ վճարել եկամտահարկ, այսինքն՝ ունեցել են դրամական միջոցներ, որոնք չեն բռնագանձվել: Այդ վարույթներով բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը կազմել է 38.280.000 ՀՀ դրամ:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ