News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կոմպոզիտոր, Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Երվանդ Երզնկյանը իշխանափոխությունից հետո հասկացել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը էքստրաօրդինար մարդ է։ NEWS.am–ի հետ զրույցում Երզնկյանը մեծ ոգեւորությամբ հայտարարեց, որ Փաշինյանը ժողովրդին վերադարձրել է հույսը։ Վստահեցրեց, թե նախկինում էլ հիացել է իշխանության դեմ պայքարի դուրս եկած ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի խիզախությամբ։ Մինչդեռ  Երզնկյանը նախկինում 
ոչ միայն այդպիսի  գնահատականներ չի հնչեցրել ընդդիմադիր Փաշինյանի մասին, այլեւ Երեւանի քաղաքապետի ընտրություններում սատարել է Փաշինյանի մրցակից  Տարոն Մարգարյանին:

«Նկատեցի՞ք, որ էն մեր ջահել երեխեքը միտինգների ժամանակ ինչքան պայծառ դեմքեր ունեին։ ժողովրդի դիմագիծը փոխվում է։ Փաշինյանը կարողացավ հույս տալ մարդկանց։ Սա նրա ամենակարեւոր հերոսությունն է։ Հիմա իր ձեռքերը չի կարելի կապել։ Փաշինյանը խելոք մարդ է, համոզված եմ, որ ինքը մեր օգնությամբ կհասնի ինչ–որ բանի։ Ես իր մասին ամենալավ կարծիքին եմ»,–ասաց Երզնկյանը։ 

Հարցին՝ նախկին իշխանության օրո՞ք էլ էր Փաշինյանի մասին այս կարծիքին, Երզնկյանը պատասխանեց. «Նախկինում ասում էի՝ ինչ խիզախ մարդ է, դուրս է գալիս, սրանց հետ կռիվ է անում, հետո տեսա, որ ինքը կարողացավ այդ համառությունը տարիներ անց վերածել այս շարժմանը, հասկացա, որ ինքը էքստրաօրդինար մարդ է»։ 

Կոմպոզիտորը չցանկացավ խոսել նախկին իշխանության մասին, ոչ էլ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի անհրաժեշտության մասին, ցանկացավ խոսել միայն այսօրվա իրավիճակի մասին, Փաշինյանի եւ մշակութային գործիչների հանդիպման տպավորության մասին։ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ բան ասաց, որ կենսական պահանջ պիտի լինի թատրոն գնալու համար եւ այդ գործում մենք պետք է օգնենք։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ որ մեծ կոլեկտիվներ ու արժանի կոլեկտիվները շատ չեն՝ նվագախմբերը, թատրոնները, բայց պետականորեն շատ ցածր վարձատրվող են։ Պատկերացնո՞ւմ եք բարձրակարգ երաժիշտները ստանում են 55 հազար դրամ»,–մտահոգվեց Երզնկյանը։

Մեր հիշեցմանը, որ  նախկին իշխանության օրոք գործում էր ընտրովի հովանավորչությունը, ինչին հարմարվել  էին մշակութային գործիչները եւ չէին բարձրաձայնում դրա մասին, արձագանքեց. «Ես չեմ սիրում էն հովանավորչությունը, որ արվում է մեր հաշվին, գողանում են մեզանից ու հետո մեզ հովանավորում։ Ավելի լավ է պետականորեն մի քիչ աջակցություն լինի, մեզ պետք է աշխատելու ֆրոնտ, մենեջմենթի ինստիտուտ, որ մեր ծրագրերը կարողանանք իրականացնել։ Օրինակ, իմ նվագախումբը հովանավորվում էր կառավարութան կողմից մի քիչ, իսկ հիմա մենք չունենք այս հովանավորություն, բայց  մենք նայեցինք իրար ու ասեցինք՝ ոչինչ, մենք այդպես էլ կապրենք»։

Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչը նկատել է՝ երկիրն ամբողջությամբ փոխվել է, ստեղծագործական մոտիվացիան՝  նույնպես։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ