News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 14
Տեսնել լրահոսը

Հոլիվուդյան «Փախուստի ծրագիր» ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին որոշել են Ռուսաստանից Հայաստանին արտահանձնել: Քննությունը կարծում է, որ հայրենիքում նա Արմբիզնեսբանկի սեփականատեր Վիտալի Գրիգորյանցին  50 մլն դոլարի վնաս է տվել՝ կինոբիզնեսում նրան շահավետ ներդրումներ խոստանալով, գրում է «Կոմերսանտը»:

Ստեփան Մարտիրոսյանի հանդեպ քրեական գործը հարուցվել էր 2017 թվականին Հայաստանի դատախազության կողմից: Արմբիզնեսբանկի սեփականատեր Վիտալի Գրիգորյանցը Ստեփան Մարտիրոսյանի միջոցով 2011–2013 թվականների ընթացքում 97 մլն դոլար է ներդրել ամերիկյան ֆիլմերի արտադրությունում:

Ըստ նրա ներդրումները չեն արդարացվել, քանի որ ֆիլմերի վարձույթը, որում նա ներդրումներ էր կատարել, ձախողվեց: Գրիգորյանցը փաստաբանների միջոցով տեղեկացել է, որ Մարտիրոսյանը ներդրումների գումարի կեսը՝ 50 մլն դոլարը, յուրացրել է:

2017-ի հոլկտեմբերին ՀՀ ՔՕ 178 հոդվածով (խարդախություն) նրան մեղադրանք էր առաջադրվել: Դոմոդեդովո ժամանած Մարտիրոսյանը ձերբակալվել էր, իսկ գլխավոր դատախազի տեղակալ Նիկոլայ Վինիչենկոն, բավարարելով Հայաստանի իր գործընկերոջ դիմումը, Մարտիրոսյանին արտահանձնելու որոշում էր կայացրել: Գերագույն դատարանը քննելով բողոքը, որոշել էր չեղարկել արատահանձնումը՝ գործը նոր հետաքննության համար ուղղելով:

Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանը որոշել է Մարտիրոսյանին հայրենիք վերադարձնել՝ նշելով, որ նրա արտահանձնման համար խոչընդոտներ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է ռուս դերասան եւ ռեժիսոր Դմիտրի Բրուսնիկինը
Կյանքի 61-րդ տարում մահացել է ռուս դերասան եւ ռեժիսոր, Մոսկվայի «Պրակտիկա» թատրոնի գեղարվեստական ղեկավար Դմիտրի Բրուսնիկինը, հաղորդում է «Կուլտուրա» հեռուստաալիքը...
Կյանքից հեռացել է Արսեն Չաքարյանը՝ «Մանուշյանի խմբի» վերջին անդամը
Նա մահացել է շաբաթ Վիլժյուիֆի (Փարիզի հարավային արվարձան) Պոլ Բրուսի հիվանդանոցում…
«Հաջողության ճանապարհը». Հակոբ Սարգսյան
Ինչո՞ւ է սիրում իր երկու մասնագիտություններն ու ինչո՞ւ է իրեն շատ հաջողակ մարդ համարում...
Բլոգեր Վլադիսլավ Մոսեսովը Արցախի մասին հոլովակ է հրապարկել
Youtube-ի իր ալիքում Արցախի մասին «Մեկ Ղարաբաղ: Հայաստա՞ն, թե՞ Ադրբեջան» անվանումով հոլովակ է հրապարկել...
Պուտինը շատ շիտակ ու անկեղծ մարդ է. Փաշինյանը՝ Վենեդիկտովին տված հարցազրույցում
Ամենամեծ բարեկամությունն է, երբ 2 պետություն, 2 մարդ նայում են միմյանց աչքերի մեջ եւ շիտակ, անկեղծ ու ազնիվ զրուցում…
«Հաջողության ճանապարհը». Լեւոն Մուրադյան
Խորագրի հերոսն այս անգամ ամերիկահայ լուսանկարիչ Լեւոն Մուրադյանն է...
Partner news