News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի բոլոր հանգամանքները, դրանց մասնակից քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ դիմակավորված, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունում:

Նախաքննության ընթացքում նյութեր են ստացվել Էրեբունի վարչական շրջանում նույն օրը նաեւ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ, որոնք միացվել են հարուցված քրեական գործին: 5 անձ, որոնցից 2-ը լրագրող, ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել:

Մշակվել է քննչական պլան, ստեղծվել քննչական խումբ եւ ըստ դրվագների՝ կատարվում է բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն։ Նախաքննության ընթացքում ներբեռնվել եւ քրեական գործին են կցվել ապրիլի 22-ին Էրեբունի եւ Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսագրությունները, ինչպես նաեւ՝ դեպքին առնչվող մամուլում կատարված հրապարակումները: Հարցաքննվել ու շարունակում են հարցաքննվել բազմաթիվ անձինք։ Մեկ անձ ունի դատավարական կարգավիճակ, ում նկատմամբ՝ որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Կատարված քննությամբ պարզվել է, որ տեղի ունեցած միջադեպերի ժամանակ դեպքի վայրում ծառայություն են իրականացրել նաեւ ոստիկանության աշխատակիցներ եւ գրություն է ուղարկվել ոստիկանություն՝ տեղեկություններ տրամադրելու ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցների ինքնության եւ նրանց հարցաքննության ներկայացնելու վերաբերյալ։

Քրեական գործի շրջանակներում մի շարք անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են զենք եւ ռազմամթերք, փայտե մահակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, ստուգվում է հայտնաբերված զենքերը պահելու թույլտվություն ունենալու հանգամանքը, գրություններ են ուղարկվել  իրավասու մարմիններին։

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության ստորաբաժանումներին՝ հայտնաբերել եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել տեսագրության մեջ պատկերված եւ բռնի գործողություններ իրականացնող կոնկրետ անձանց։

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների համատեքստում տարածում ենք նաեւ արձանագրված անկարգությունների վերաբերյալ լուսանկարները, տեսագրությունները։

Խնդրում ենք միջադեպի ժամանակ տուժած հնարավոր այլ անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։ Ովքեր տեղեկություններ ունեն տեսանյութում տեսանելի բռնություններ կիրառող երիտասարդների ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչություն։

Քրեական գործով պարզված հանգամանքների մասին, քննության շահերից ելնելով, տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ