News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կտրականապես հերքել է Դոնբասում MN17 ինքնաթիռի վթարին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ մեղադրանքները, հաղորդում է «ՄԻՐ 24» հեռուստաալիքը:

«Իհարկե, ոչ: Կրկնում եմ, այնտեղ մի քանի վարկածներ կան, այդ թվում այն, որ դա ուկրաինական բանակի հրթիռն էր, եւ ինքնաթիռը եւ այլն: Բայց կրկնում եմ, վստահելի փաստարկներ չկան վերջնական եզրակացության համար եւ այն չի լինի առանց հետաքննությանը մեր լիարժեք մասնակցության», – ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հրթիռը, որով հարվածել են ինքնաթիռին, պատկանում էր Ռուսաստանին:

Ռուս նախագահը դժգոհել է, որ մալայզիական Boeing-ի վթարի միջազգային հետաքննությունը չի ընդունում ՌԴ-ի փաստարկները:

Մոսկվան, ըստ նրա, չի մասնակցում լիարժեք հետաքննությանը, ուտսի նա հետաքննության արդյունքներին վստահելու հիմքեր չունի:

Malaysia Airlines-ի Boeing-777-ը, որն իրականացնում էր Ամստերդամ-Կուալա Լումպուր МН17 թռիչքը, 2014-ի հուլիսի 7-ին Դոնեցկով թռչելիս ոչնչացվել էր: Ինքնաթիռում 298 մարդ կար, բոլորը զոհվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ