News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է չառաջադրվել երրորդ ժամկետում եւ չխախտել Ռուսաստանի Սահմանադրությունը, որն արգելում է ավելի քան երկու անգամ անընդմեջ զբաղեցնել նախագահի պաշտոնը: Այս մասին հաղորդում է «Մեդուզան»:

«Ես միշտ խստորեն հետեւել եմ եւ հետեւում եմ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությանը: Սահմանադրությունում հստակ գրված է`ոչ ավելի, քան երկու  ժամկետ անընդմեջ: Այժմ իմ երկրորդ ժամկետն է: Ինչպես հիշում եք, մինչ այդ ես երկու անգամ նախագահ էի, հետո թողել եմ նախագահի պաշտոնը, որովհետեւ Սահմանադրությունը թույլ չի տալիս երրորդ անգամ ընտրվել: Ահա եւ վերջ: Ես մտադիր եմ ապագայում էլ հետեւել այս կանոնին», —Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news