Մայիսի 25-ին, ժամը 19:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկի մոտ «Lexus RX330» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Վ. Ա., ծնված 1967 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրի քարերին եւ հայտնվել դաշտում: Բախման հետեւանքով ուղեւորն (Ա. Գ., ծնված 1965 թ.) անգիտակից վիճակում գտնվում է ավտոմեքենայի մեջ:
Փրկարարները Ա. Գ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Թալինի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: