News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 17
Տեսնել լրահոսը

Կոլումբիայի ոստիկանությունը ձերբակալել է հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի նախկին վարձու մարդասպանին՝ Popeye մականունով Ջոն Ջայրո Վելասկեսին:

AFP-ի փոխանցմամբ՝ 56-ամյա Վելասկեսը բանտից դուրս էր եկել 2014 թվականին, եւ հետախուզման մեջ էր Twitter-ի միջոցով ձախ քաղաքական գործչի հասցեին սպառնալիքի համար: Սակայն նրան ձերբակալել են շորթման մեղադրանքով:

Popeye-ը 1980-ական թվականներին Medellin նարկոկարտելի կառավարման ամենաարյունալի ժամանակաշրջանում Էսկոբարի գլխավոր քիլլերներից էր: Նա կարտելը լքել է 1992 թվականին, մեկ տարի անց Էսկոբարը սպանվել է ոստիկանության հետ հրաձգության ժամանակ:

Ազատության մեջ հայտնվելուց հետո Վելասկեսը սոցցանցերի ակտիվ օգտատեր է դարձել: Ձախ սենատոր Իվան Չեպեդան ոստիկանությանը հայտնել է Վելասկեսի կողմից իր կողմնակիցներին ուղղված սպառնալից հաղորդագրությունների մասին: Սակայն Վելասկեսը պնդում է, որ Twitter-ի իր օգտահաշիվը կոտրել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկուհին ընկերոջը գնդակահարել է, երբ փորձել է Snapchat-ի համար լուսանկար կատարել
Աղջիկը ցանկանում էր լուսանկարը կատարել Բոնիի եւ Քլայդի ոճով…
Կամորան վախեցնո՞ւմ է նեապոլցիներին
Կամորան հիմնականում զբաղվում է շորթումներով․․․
Ապօրինի արդյունահանում Շախկուլի գետի հովտում. պատճառված վնասը գնահատվել է ավելի քան 327 մլն դրամ
1.1 կիլոմետր երկայնքով իրականացվել են 68.2 հազար խորանարդ մետր լեռնային զանգվածի քանդման աշխատանքներ...
Ոստիկանները հայտնաբերեցին հիվանդանոցից գողություն կատարելու մեջ կասկածվողին
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հունվարի 15-ին, ժամը 16.30-ին, գողություն կատարելու կասկածանքով…
Մեքսիկայի նախկին նախագահին մեղադրել են թմրաբարոն Գաճաճից կաշառք ստանալու մեջ
Էնրիկե Պենյա Նյետոյին մեղադրել են թմրաբարոն, «Գաճաճ» մականունով հայտնի Խոակին Գուսման Լոերայից 100 մլն դոլար կաշառք ստանալու մեջ…
Դատախազները բացահայտել են 13-ամյա ամերիկուհու առեւանգման մանրամասները
Նա դիմել է շանը զբոսանքի հանած անցորդին․․․
Ամենաշատ