News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին բռնության ալիք է սկսվել մեքսիկական Գուանախուատո նահանգում, երկուշաբթիից սկսած նահանգի տարբեր համայնքներում սպանվել է առնվազն 62 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Periodico Correo-ն հայտնում է, որ ամենաաղմկահարույցը ուրբաթ Սալամանկա քաղաքի փողոցում 11 սպանվածների հայտնաբերումն էր։ Նրանցից ութի մարմինները մասնատված էին ու փաթեթավորված սեւ պլաստիկ փաթեթների մեջ։

Նաեւ առանձնացնում են տասը մարդու սպանությունը Սելայա քաղաքում, որտեղ հինգ զոհերին, այդ թվում ռեստորանի տիրոջը սպանել են  ռեստորանում ճաշելու պահին։ Չորսին էլ սպանել են Իրապուատո քաղաքում լույս հինգշաբթի գիշերը։

Մի շարք դեպքերում մարդասպանները իրենց զոհերի մարմինների կողքին են թողել այսպես կոչված «նարկոուղերձներ» ՝ իրենց մրցակիցների հասցեին սպառնալիքներով։

Գունախուատո նահանգում ընթանում է մի քանի թմրակարտելների վեճ՝ տարածքի հանդեպ հսկողության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ