News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

ՊՆ-ում ծանոթացել են Ուկրաինայի արեւելքում 2014-ին Boeing-ի հետ տեղի ունեցած ողբերգության մասին Bellingcat –ի զեկույցին ու այդ տեքստում նկատել «ՈՒԱԾ ձեռագիրը»։ Այս մասին ասվում է ՊՆ հայտարարության մեջ, փոխանցում է RT-ն։

«Ռուսաստանի ՊՆ-ում ծանոթացել են  Bellingcat –ի բրիտանացի պսեվդոքննիչների ու նրանց միացած ռուս լիբերալ ընդդիմադիր քաղաքագետի հերթական բարբաջանքին ՝ Ուկրաինայի երկնքում 2014-ին տեղի ունեցած մալայզիական Boeing-ի վթարին ռուս զինծառայողների մասնակցության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ»

«Իրենց հիմարությամբ ապշեցնող փաստարկները հիմնվում են ֆեյքի վրա, որը նմանակում է անհայտ անձանց զրույցի ռադիոձայնագրությունը, որը ՈՒԱԾ-ն դեռ 2014-ի հուլիսի 18-ին է հրապարակել», ասվում է ՊՆ- ի հաղորդագրության մեջ։

Նշում են, որ Bellingcat –ի տեքստում հիշատակված սպաները վաղուց են հեռացվել զինվորական ծառայությունից ու գերատեսչությանը հայտնի չէ ԶՈՒ-ից  դուրս նրանց զբաղմունքի տեսակը։

Պն-ից շեշտել են, որ մյուս «ապացույցները» նույնպես չեն դիմանում որեւէ քննադատության։

«Նախեւառաջ դա վերաբերում է ինչ- որ «հեռախոսային կայանի» տվյալների, որը դադարեցրել է իր գործունեությունը որպես ինտերնետ խանութ, որը «փախուստի դիմակներ» էր առաքում ԳՀՎ շտաբ բնակարան։ Նման «ապացույցների» հետեւում նույնիսկ ոչ մասնագետը կարող է առանց դժվարության ճանաչել Ուկրաինայի անվտանգության ծառայության ձեռագիրն ու խղճուկ ինտելեկտը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Bellingcat հետազոտական խումբը՝ The Insider-ի հետ համատեղ հետազոտության շրջանակում հայտնել էր, որ Ռուսաստանից Դոնբաս «Բուկ» զենիթ- հրթիռային համալիրի տեղափոխմանը, որից խոցվել էր MH17-ը, մասնակցել է ԳՀՎ սպա Օլեգ Իվաննիկովը, որը նախկինում եղել է Հարավային Օսեթիայի պաշտպանության նախարարը։

MH17 –ի ավիավթարը, որի հետեւանքով զոհվել էր 298 մարդ, տեղի էր ունեցել 2014-ի հուլիսի 17-ին։ Օդանավը կատարում էր Ամստերդամ- Կուալա Լումպուր չվերթը։

Միջազգային քննչական խումբը հայտնել է, որ «Բուկ» ԶՀՀ-ն, որը խոցել էր օդանավը, ռուսական զորամասից էր ժամանել։ Ռուսաստանի ԱԳՆ-ն համարում է, որ քննությունը անտեսել է ՌԴ տվյալները։ Նիդերլանդները ու Ավստրալիան Ռուսաստանին մեղադրել են MH17-ի վթարի մեջ ու խոստացել նրան պատասխանատվության կանչել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news