Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդադձեին:
Փոխվարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, թե կողմերը պայմանավորվել են, որ առաջիկայում Հայաստան կայցելեն բանկի կառավարման խորհրդի ներկայացուցիչները: Ի հավելումն, պարոն Գվինդադձեն հավաստիացրել է, որ ՎԶԵԲ-ը մեծացնելու է աջակցությունն ու մասնակցությունը ներդրումային տարբեր ծրագրերին: