News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Եթե օրենքներ կան խախտած, բոլորն են օրենքի առաջ պատասխանատու: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե իրեն չեն  անհանգստացնում ԱԱԾ-ի աղմկահարույց բացահայտումները:

«Իրավապահ մարմիններն իրենց աշխատանքն են կատարում, եթե օրենքներ կան խախտած, բոլորն են օրենքի առաջ պատասխանատու։ Երբ որ նայենք, կտեսնենք քաղաքապետարանում եւ քաղաքապետարանի ենթակա կառույցներում  աշխատանքների առումով ավելի են վերահսկողություն իրականացնում եւ ավելի նորմալ են ծառայությունները մատուցվում: Աշխարհը զարգանում է, քաղաքացիների պահանջը բարձրանում է եւ մեր ծառայությունների որակը ավելին պետք է լինի, քան եղել է նախկինում»,- ասաց նա:

Նշենք, որ երեկ Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն, տնտեսական բնույթի  հանցագործությունների դեմ պայքարին ուղղված  իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընդ որում, ընկերության ձեւավորման եւ գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն  են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ») հատկանիշներով, որի շրջանակներում միաժամանակ իրականացվել են 10-ից ավելի խուզարկություններ,  որոնց արդյունքում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գրասենյակից եւ ընկերության տնօրենի առանձնատնից  առգրավվել են  շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար գումար, բանկային քարտեր, գործի համար նշանակություն ունեցող բանկային եւ մաքսային փաստաթղթեր:

«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը եւ պատասխանատու եւս երեք աշխատակիցներ ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Տվյալները հաստատվել են, շուտով հրապարակումներ կլինեն. Վանեցյանը՝ կոռուպցիոն բացահայտումների մասին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ