News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ասաց Երեւանի քաղաքապետը՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստվում է արդյոք հրաժարական տալ:

«Ոչ, ես բազմիցս եմ ասել եւ նորից եմ կրկնում, որ մենք ստացել ենք երեւանցիների վստահության քվեն, մեր ծրագրերը հավանության են արժանացել մեր բնակիչների կողմից եւ մենք շարունակում ենք մեր ծրագրերը կյանքի կոչել»,- ասաց նա:

Նա նշեց, որ իրենց թիմը պատրաստ է աշխատելուն, իրենք իրենց ծրագրերն ենք իրականացնում, ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները եւ անելիքների մասին են խոսում. «Թե հետագայում ինչ կլինի, այդ ժամանակ կխոսենք»:

Հարցին, թե հնարավոր է Երեւանի ավագանին իրեն անվստահություն հայտնի,  քաղաքապետը վստահեցրեց, որ ՀՀԿ խմբակցությունը իրեն երբեք անցվստահություն չի հայտնի:

Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով մի քանի անգամ բողոքի ցույցեր տեղի ունեցան քաղաքապետարանի դիմաց, ինչին ի պատասխան քաղաքապետի աջակիցներն էլ Տարոն Մարգարյանի պաշտպանելու ցույցեր կազմակերպեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ