News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ամերիկայի ձայնը» պարսկական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ եթե իրանական առաջնորդները համաձայնեին ԱՄՆ պահանջներին պահել իրենց ինչպես «նորմալ պետություն», ապա ամերիկացիները կայցելեին Իրան եւ այդ երկրին կվերաբերեին ինչպես բարեկամի։ «Եվ այն ժամանակ տեղի կունենար այն ամեն հրաշալին, որը տեղի է ունենում բարեկամների ու դաշնակիցների հարաբերություններում»,-նշել է նա։

Պոմպեոն հավելել է, որ «նորմալ» առաջնորդները չեն թալանում սեփական ժողովրդին եւ չեն ծախսում փողը Սիրիայում եւ Եմենում «արկածների» վրա։

Պետքարտուղարը մանրամասն կանգ է առել 12 պայմաններից մեկի վրա, որը նախկինում շարադրել էր նոր ռազմավարությանը նվիրված ելույթում։ Նա նշել է, որ Իրանը պետք է թույլ տա Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը ստուգումներ անցկացնել Իրանի ռազմական օբյեկտներում եւ ուսումնասիրել լաբորատորիաները։

Պոմպեոն նաեւ հիշեցրել է Իսրայել պետությունը ոչնչացնելու սպառնալիքին վերջ դնելու պահանջի մասին եւ պահանջել դադարեցնել հարեւան պետությունների նկատմամբ ագրեսիվ պահվածքը։

Պոմպեոն շեշտել է, որ ԱՄՆ-ում չեն ձգտում Իրանի վարչակազմը փոխել եւ դա խորհուրդ չեն տալիս աքսորի մեջ գտնվող իրանական ընդդիմադիր խմբերին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ