News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կրթության ոլորտում հարյուրավոր միլիոնների անարդյունավետ ծախս կա։ Այդ մասին «Թումո» կենտրոնում կայացած «Նոր սերնդի կրթությունը  հարթակի ձեւավորումը 1-ին քայլ» միջոցառմանը հայտարարել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախարարի խոսքով, կարեւոր ազդակ է այն հանգամանքները, որ Հայաստանում կրթության նկատմամբ վերջին 2-3 շաբաթում ձեւավորված հետաքրքրությունը գնալով մեծանում է։ «Հեղափոխությունից հետո նոր իշխանություններն այս ոլորտներում պատրաստվում են փոփոխություն բերել՝ ոլորտի մասնագետների հետ համագործակցելով: Դրա կարիքը կա՝ ավելի լավ հայեցակարգեր կրթական ոլորտ բերելու համար: Խնդրում եմ, որ կենտրոնանանք լուծումների վրա, որովհետեւ, տարիներ շարունակ լինելով այդ ոլորտում ընդգրկված մարդ, մասնակցել եմ բազմաթիվ քննարկումների, որտեղ հիմնականում վեր են հանվել խնդիրները, բայց լուծումների առումով մենք բավականին շատ խնդիրներ ունենք»,- ասել է նախարարը։

Նա ասել է, թե իր պաշտոնավարման կարճ ընթացքում վերհանել է բազմաթիվ օպերատիվ խնդիրներ, զուգահեռ ռազմավարական ու մարտավարական գործողություններ իրականացնել: ««Ցանկանում ենք նոր գաղափարներ ներգրավել, այն էլ բոլոր ոլորտներում՝ մանկապարտեզներից սկսած մինչ բուհական կրթություն: Բոլոր օղակներում մենք լուրջ խնդիրներ ունենք: Ուսումնասիրեցի միջին մասնագիտական ոլորտը, որտեղ նույնպես խնդիրները բազմազան են, որոնց լուծումները թույլ կտան կրթությունը կապել աշխատաշուկայի ու նորարարական ուղղությունների հետ»,- նկատել է նախարարը:

Որպես առաջնահերթություն Արայիկ Հարությունյանը ընդգծել է բուհերի ապաքաղաքականացումը, առկա ռեսուրսների ճիշտ բաշխումը, մինչդեռ մինչ օրս նախարարությունում ահռելի չափով չարդարացված ծախսեր են կատարվել, որոնք հասնում են հարյուրավոր միլիոնների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ