News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Ազգային անվտանգության ծառայության ստուգումները պետք չէ շահարկել։ Այդ մասին Դիլիջանում, լրագրողների հետ զրույցում ասել է գործարար Ռուբեն Վարդանյանը։

Հարցին, թե ինչպես է գնահատում ԱԱԾ ստուգումները, Վարդանյանը պատասխանել է. «Ես Ես համաձայն եմ վարչապետ Փաշինյանի հետ, որ պետք չէ սպեկուլյացիաներ արվեն, օրենքով պիտի ստուգվեն, բացահայտվեն»։

Նա նշել է, թե ով էլ լինի երկրի ղեկավարը, ինքն ու իր ընկերները շարունակելու են բարեգործական ծրագրերը։ Նա անեւ հույս է հայտնել, որ նոր կառավարությունը կիրականացնի իր հայտարարած ծրագիրը։

Ռուբեն Վարդանյանը կարծում է, թե վերջին իրադարձությունները վերադարձրել են երիտասարդների ժպիտը։ «Մթնոլորտը փոխվել է, ջահելությունը ժպտում է»,- ասել է գործարարը։

Նա միաժամանակ հայտարարել է, թե ինքը որեւէ մեկին չի սատարել, քանի որ ՀՀ քաղաքացի չէ։ «Մենք մեր ընկերների հետ արել ենք ժողովրդի համար, ով էլ լինի Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը»,- ասել է Վարդանյանը։

Հարցին, թե ով էր գողացել երիտասարդների ժպիտը, Ռուբեն Վարդանյանը խուսափողական պատասխան է տվել. «Իրենք տեսան, որ կարող են ազդել, իրենց որոշումը կարեւոր դեր է խաղում»։

Տվյալները հաստատվել են, շուտով հրապարակումներ կլինեն. Վանեցյանը՝ կոռուպցիոն բացահայտումների մասին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ