News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չեչնիայում մայիսի 23-ին ձերբակալվել է Ադամ Տիտիեւը՝ թմրանյութերի պահման համար կալանավորված տարածաշրջանային «Մեմորիալ»-ի ղեկավար Օյուբ Տիտիեւի զարմիկը։ Այս մասին հաղորդել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, հայտնում է «Մեդուզա»-ն։

Կադիրովի խոսքով՝ Ադամ Տիտիեւը էլի է ձերբակալվել թմրանյութերի պահման համար եւ արդեն 2 անգամ այդ հոդվածով դատապարտվել է։

Կադիրովը հարց է բարձրացել, արդյոք իրավապաշտպանը, որն իրեն համարում է քաղբանտարկյալների «քեռին», հանդես կգա իր «զարմիկ-վետերանի» պաշտպանությամբ։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պետերբուրգում հանդիպել է «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Չերկասովին։ Չեչնիայում բոլորին հետաքրքրում է՝ բարձրացրել է արդյոք Չերկասովը այդ հարցը Մակրոնի հետ զրույցում, խնդրել է նպաստել զարմիկի ազատմանը»,-գրել է Կադիրովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ