Եգիպտոսի վարչական դատարանը շաբաթ օրը հաստատել է ստորին ատյանի դատարանի որոշումը մեկ ամսով YouTube վիդեոհոսթինգը արգելափակելու մասին մահմեդականների զգացմունքները վիարավորող ֆիլմի հրապարակման պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ փաստաբան Մուհամեդ Սալեմը դատարան էր դիմել՝ պահանջելով արգելափակել YouTube-ը Եգիպտոսի տարածքում, քանի դեռ վիդեոհոսթինգը չի ջնջել ֆիլմի կադրերը, որում ներկայացվում է Մուհամեդ մարգարեի կյանքը վիրավորական ձեւով։