News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի կառավարությունը համաձայնել է բանտից ազատել ամերիկացի Ջոշուա Հոլթին, որը 2016 թվականին կալանքի տակ էր առնվել զենքի պահպանման մեղադրանքով, նա շաբաթ օրը կժամանի Միացյալ Նահանգներ եւ կայցելի Սպիտակ տուն, այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Լավ լուրեր կան Վենեսուելայից ամերիկյան գերիի ազատ արձակման առումով։ Նա վայրէջք կկատարի այս գիշեր Կոլումբիայի շրջանում եւ իր ընտանիքի հետ Սպիտակ տանը կլինի ժամը 19։00-ին։ Յուտա նահանգի հրաշալի բնակիչները չափազանց երջանիկ կլինեն»,-գրել է նա։

ԱՄն քաղաքացի Ջոշուա Հոլթը Յուտա նահանգից 2016 թվականին մեկնել էր Վենեսուելա այդ երկրում ծնված իր հարսնացուի հետ ամուսնանալու համար, սակայն ձեբակալվել էր այն բանից հետո, երբ ոստիկանները ներխուժել էին նրա տուն եւ հայտնաբերել АК-47 ինքնաձիգ եւ ձեռքի նռնակ։

Փորձագետների կարծիքով՝ ամերիկացու ազատ արձակումը հաջորդել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ ամերիկյան սենատոր Բոբ Կորկերի հանդիպմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ