News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բաշ-Ապարանի հերոսամարտի եւ Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման 100-ամյակի առթիվ Ապարանի համայնքապետարանը Գիտությունների ազգային ակադեմիայի եւ Հայաստանի ազգային արխիվի հետ համատեղ կազմակերպել է երկօրյա գիտաժողով «Մայիսյան հերոսամարտում Բաշ-Ապարանի ճակատամարտի կարեւորությունը» խորագրով:

Հայաստանի ազգային արխիվի տնօրինությունը Բաշ-Ապարանի փառահեղ հաղթանակի 100-ամյակի կապակցությամբ համայնքին նվիրեց արխիվային նյութեր, որոնք դրված են մշտական ցուցադրության:

Գիտաժողովի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ մայիսի 26-ին: Զեկուցումներով հանդես եկան Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը, պատմական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր՝ Վլադիմիր Պետրոսյան, պատմական գիտությունների թեկնածու Աշոտ Շահինյանը:

Ելույթներով հանդես եկան նաեւ Սեդրակ Ջալալյանի քրոջ որդին՝ Զավեն Մկրտչյանը եւ Արսեն Տեր-Պողոսյանի եղբորորդին՝ Ալբերտ Պողոսյանը:

Մայիսի 27-ին գիտաժողովում զեկուցումներով հանդես կգան ՝ ՀՀԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ պատմության ֆակոիլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը եւ հայտնի այլ պատմաբաններ:

Տպել
Ամենաշատ