News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 18
Տեսնել լրահոսը

Գերմանիայի դաշնային հաշվիչ պալատը քննադատության է ենթարկել Գերմանիայի պաշտպանության նախարարության զեկույցը Բունդեսթագում գերմանական զինված ուժերի մարտական պատրաստվածության վերաբերյալ։ Ֆինանսական վերահսկողության անկախ մարմինը նշում է, որ զեկույցից բավարար հստակորեն չի հետեւում, որ առանձին մարտական համակարգեր կարող են գործի դրվել միայն սահմանափակումներով։ Այս մասին նշված է Բունդեսթագի բյուջետային հարցերով կոմիտեին ուղարկված Հաշվիչ պալատի փաստաթղթում։ AFP-ին հրապարակել է փաստաթղթից հատվածներ։

Այսպես, փաստաթղթում,մասնավորապես, նշվում է, որ ՊՆ-ն նշել է առանձին համակարգեր, որոնք պատրաստ են շահագործման, այն պարագայում, երբ մի շարք դեպքերում ոչ ամբողջական կոմպլեկտացիա է առկա եղել, բացակայել են պահեստային մասերը։

Բացի այդ, ուշադրություն են դարձվել նաեւ կադրերի նյութատեխնիկական ապահովման խնդիրին․ «Անձնակազմի պակասության պարագայում Բունդեսվերը չի կարող գործի դնել մարտական համակարգերը ինչպես նախատեսված է»։

Գերմանիայի դաշնային հաշվիչ պալատը ՊՆ-ին խորհուրդ է տվել զեկույցում  հետայսու առանձին բաժին հատկացնել կիբերանվտանգությանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news