News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Համացանցում է հայտնվել Տրետյակովյան պատկերասրահում վնասված Իլյա Ռեպինի  «Իվան Գրոզնին եւ նրա որդի Իվանը» կտավի լուսանկարը, փոխանցում է «Վզգլյադը»։ Լուսանկարում երեւում է մի քանի տեղից կոտրված պաշտպանիչ ապակին։

Հայտնվել է նաեւ տեսանյութ Տրետյակովկիից, որում երեւում է, որ վնասված կտավը հանել եւ տարել են դահլիճից։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Տրետյակովյան պատկերասրահում Վորոնեժից ժամանած 37-ամյա տղամարդը մետաղակայն սյունով կոտերլ է ապակին՝ վնասելով կտավը։

Ավելի ուշ նա հայտարարել էր, որ պատճառը մինչ այդ խմած 100 գրամ օղին է եղել։ Հարուցվել է քրեական գործ։

.

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ