News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 17
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, առաջիկայում կմեկնի զինվորական ծառայության։

Facebook-ի ուղիղ եթերում Ն.Փաշինյանը նշել է որ մարտին լրացել է Աշոտի 18 տարեկանը, եւ նա սահմանված կարգով մեկնելու է ծառայության։

Իր հերթին Աշոտ Փաշինյանը նշեց, որ դիմում է գրել, որպեսզի զինծառայությունը անցնի Արցախի Հանրապետությունում։

ՀՀ վարչապետը նաեւ կոչ արեց զինծառայությունից խուսափող իր հայրենակիցներին, ովքեր արտերկրում են, 20 օրվա ընթացքում վերադառնալ Հայաստան եւ սահմանված կարգով մեկնել զինծառայության։ Նույն կոչով նա դիմեց նաեւ «ոչ այնքան հիվանդ» եւ զինծառայությանը պիտանի երիտասարդներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news