News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու վճռական մտադրության մասին է հայտնել: Այս մասին շաբաթ Փհանմունջոմ սահմանային կետում Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ բանակցությունների ընթացքում ասել է Կիմ Չեն Ընը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը:

«Առաջնորդը շնորհակալություն է հայտնել նախագահ Մուն Չժե Ինին ջանքերի համար, որոնք նա գործադրել ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների հունիսի 12-ին նախատեսված գագաթաժողովը իրականացնելու համար  եւ հանդիպման անցկացման համար վճռական մտադրություն է հայտնել», - ասվում է հաղորդագրությունում:

Կիմ Չեն Ընը նշել է, որ Փհենյանը  եւ Սեուլը պետք է համագործակցեն «ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների բարելավման եւ Կորեական թերակղզում մշտական եւ տեւական խաղաղության համակարգ ստեղծելու համար»:

Հաղորդվում է նաեւ, որ ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարները հունիսի 1-ին բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնեն:

«Հյուսիսի եւ Հարավի ղեկավարները պայմանավորվել են հունիսի 1-ին բարձր մակարդակի միջկորեական բանակցություններ անցկացնել եւ խթանել ոլորտներին վեաբերող բանակցությունները, ներառյալ զինվորականների եւ Կարմիր Խաչի մասին բանակցությունները», - ասվում է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ