News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանում անձրեւաջրերի եւ, ընդհանրապես, ջրահեռացման, ինչպես նաեւ ջրամատակարարման համակարգերի սպասարկումը Երեւանի քաղաքապետարանի գործառույթը չէ։ Այս մասին Tert.am-ին հայտնել է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը՝ անդրադառնալով նախօրեին Երեւանում տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով առաջացած բազմաթիվ փողոցներում անձրեւաջրերի կուտակումներին:

Արթուր Գերոգյանը, մասնավորապես, նշել է. «Երեւան քաղաքում բնության մատուցած հորդառատ անձրեւից հետո հերթական անգամ ապատեղեկատվական ակտիվ գրոհ է սկսվել Երեւանի քաղաքապետարանի դեմ՝ անձրեւաջրերի հեռացման հետ կապված, ինչին բազմիցս տրվել է հստակ պարզաբանում առ այն, որ մայրաքաղաքում անձրեւաջրերի եւ, ընդհանրապես, ջրահեռացման, ինչպես նաեւ ջրամատակարարման համակարգերի սպասարկումը Երեւանի քաղաքապետարանի գործառույթը չէ։

Խնդրով մտահոգ քաղաքացիները դրանում համոզվելու համար ընդամենը պետք է հպանցիկ դիտարկեն Երեւանի տարեկան բյուջեն կամ տարեկան հաշվետվության ծախսային հոդվածները։

Հասկանալի է, որ մայրաքաղաքում հանդիպող ցանկացած անհարմարության համար բնակչի բողոքն ուղղվում է տեղական ինքնակառավարման մարմնին﹐սակայն այս դեպքում հայտարարում ենք, որ խնդրի կարգավորումը գտնվում է մասնագիտական կառույցի անմիջական գործառույթների շրջանակում։

Միաժամանակ, Երեւանի քաղաքապետարանը, հաշվի առնելով խնդրի կարեւորությունը, մշտապես աջակցում եւ բավարար պայմաններ է ստեղծում պատասխանատու կառույցի համար՝ անձրեւաջրերի հեռացման համակարգերի բարելավման ծրագրերն իրականացնելու նպատակով»։

Ուժեղ անձրեւի հետեւանքով տեղի է ունեցել մոտ 25 ջրալցում (ֆոտո)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ