News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հաստատել է Կորեայի թերակղզու ապամիջուկայնացմանն իր հանձնառությունը: Այս մասին  Փհանմունջոմ սահմանային կետում ԿԺԴՀ նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կիմ Չեն Ընը հաստատել է Կորեայի թերակղզու ապամիջուկայնացմանն իր հանձնառությունը», - ասել է նախագահը

Նա հավելել է, որ ԿԺԴՀ ղեկավարը հայտարարել է, որ մտադիր է հունիսի 12-ին Սինգապուրում բանակցություններ անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Մուն Չժե Ինի խոսքով, Կիմ Չեն Ընը մտահոգություն է հայտնել նաեւ Վաշինգթոնի հետ հարաբերություններում շարունակվող լարվածության կապակցությամբ: «Նա մտահոգված է ԱՄՆ դիրքորոշմամբ եւ նրանով՝ թե արդյոք կկարողանան նրանք Հյուսիսային Կորեային ապահով անվտանգության երաշխիքներ ներկայացնել», - ասել է նախագահը:

Հարավային Կորեայի առաջնորդը հավելել է, որ ինքը այդ կապակցությամբ Կիմ Չեն Ընին ասել է, որ ԿԺԴՀ-ն եւ ԱՄՆ-ն հարցը լուծելու համար պետք  է ուղիղ երկկողմանի շփումներ անցկացնեն: Հարավային Կորեայի առաջնորդը խոստացել է նրանց «ակտիվ աջակցություն» ցույց տալ:

Բացի այդ, Մուն Չժե Ինը հայտարարել է ԱՄՆ-ի, Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի մասնակցությամբ եռակողմ գագաթաժողով անցկացնելու հնարավորության մասին, որտեղ նրանք Կորեական պատերազմի ավարտը կհայտարարեն:

«Հուսով եմ, որ Միացյալ Նահանգների եւ ԿԺԴՀ ղեկավարների հաջող բանակցություններից հետո Կորեայի Հանրապետության մասնակցությամբ եռակողմ գագաթաժողով կկայանա, որտեղ Կորեական պատերազմի պաշտոնական ավարտի մասին փաստաթուղթ կստորագրվի », - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ