News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները  շաբաթ ուշ երեկոյան հարվածել են Գազայի հատվածի հարավային մասում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ռազմական օբյեկտներին: Հարձակումը կատարվել է ի պատասխան հրեական պետության հետ սահմանի տարածքում անվտանգության ենթակառուցվածքները վնասելու փորձերին: Այս մասին նշվում է բանակի հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները  հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հարավում ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման ճամբարի ռազմական թիրախներին», - նշվում է փաստաթղթում: «Հարձակումը կատարվել է ի պատասխան այն միջադեպի, երբ շաբաթ մի քանի կասկածյալներ խախտել էին Իսրայելի սահմանը եւ փորձել վնասել անվտանգության ենթակառուցվածքը, ինչպես նաեւ սահմանին ՀԱՄԱՍ-ի կողմից պարբերաբար կազմակերպվող  անկարգությունների ընթացքում անվտանգության ցանկապատը կոտրելու շարունակական փորձերին»:

Զինվորականները հավելել են, որ «լրջորեն են  վերաբերվում  Իսրայելի տարածքում անվտանգության ենթակառուցվածքներին վնաս հասցնելու ՀԱՄԱՍ-ի ամենօրյա գործողություններին»  եւ «վճռական են տրամադրված Իսրայելի քաղաքացիներին պաշտպանելու համար իրենց առաքելությունը կատարելու գործում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ