News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 15
Տեսնել լրահոսը

Ընտանիքների համար առանձին տեղերը կարող են վտանգ ներկայացնել բոլոր ուղեւորների անվտանգությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հղում անելով The Telegraph-ին:

Մեծ Բրիտանիայի թագավորական ավիացիոն ընկերակցությունը պնդում է, որ ինքնաթիռի տարբեր մասերում նստած ընտանիքի անդամները արտակարգ տարհանման ժամանակ կարող են թանկ ժամանակը կորցնել միմյանց փնտրելու համար՝ վտանգելով իրենց եւ ուրիշներին:

Կազմակերպությունն իր զեկույցում խորհուրդ է տալիս միասին նստելու համար հավելյալ վճար չգանձել:

Բացի այդ նշվում են նաեւ երեխայի հետ ուղեւորության կատարյալ պայմանները:

 «Երեխաները պետք է մեծահասակների հետ նույն շարքում նստած լինեն, երկու անցումներով ինքնաթիռներում միայն մեկ անցումով միմյանցից բաժանված լինեն: Եթե դա անհնար է, ապա անվտանգ է համարվում ծնողի դիմացի կամ հետեւի շարքում նստելը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news