News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 12:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան Մ4 ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ «Prado» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հարվածել ծառին:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Սեւան Մ4 ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Մ., ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 7 մ) եւ հարվածել ծառին: Բախման հետեւանքով ծառը կոտրվել եւ ընկել է նշված ճանապարհով երթեւեկող «BMW» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Հ. Մ., ծնված 1993 թ.) վրա:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ վարորդ՝ Գ. Մ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Այնուհետեւ հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ