News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եւ Starkey Hearing Technologies հիմնադրամի տնօրեն Ուիլյամ Օսթինը Երեւանի «Հայկ եւ Էլզա Թիթիզյան» մանկական վերականգնողական կենտրոնում լսողության խնդիրներ ունեցող հայ երեխաներին մոտ 100 լսողական սարքեր բաժանեցին:

Երեք օրերի (մայիսի 27-29) ընթացքում Starkey Hearing Technologies-ը Հայաստանի տարբեր մարզերի, ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին  2500 լսողական սարքեր կբաժանի:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Starkey Hearing Foundation-ի ներկայացուցիչներ  Հայկուի եւ Արմեն Կավուկչյանները նշեցին, որ Էլթոն Ջոնն այս կազմակերպության բարի կամքի դեսպանն է եւ նրանց հետ  բազմիցս տարբեր երկրներ է այցելել: Նա նաեւ ընկերություն է անում ընկերության հինադիր Ուիլյամ Օսթինի հետ:

Երեւանում միջոցառման ժամանակ Էլթոն Ջոնն անձամբ մի քանի սարքեր բաժանեց: «Օգնելը մարդու կոչում է», - ասաս նա:

Միջոցառմանը ներկա էր նաեւ ԱԺ նախագահ եւ «Արաբկիր» հիմնադրամի նախագահ Արա Բաբլոյանը: Հիմնադրամին պատկանող «Արաբկիր» ԲԿ-ն զբաղվում է լսողական խնդիրներ ունեցող երեխաների բուժմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ