News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրիտանացի գործարար Ռիչարդ Բրենսոնը առաջիկա ամիսներին մտադիր է տիեզերք ուղեւորվել: Այս մասին նա ասել է BBC-ի «You And Yours» ռադիոհաղորդման հարցազրույցում, որը երկուշաբթի եթեր կհեռարձակվի: Հարցազրույցի հատվածները հրապարակված են BBC-ի կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Virgin Galactic-ի հիմնադիրը տիեզերագնացի համար անհրաժեշտ պատրաստվածություն է անցնում, որպեսզի դառնա առաջին տիեզերական զբոսաշրջիկներից մեկը:

 «Մենք խոսում ենք ոչ թե տարիների, այլ ամիսների մասին: Առջեւում ցնցող ժամանակներ են», - ասել է 67-ամյա միլիարդատերը:

Գործարարը նշել է, որ տիեզերագնացի համար համապատասխան ֆիզիկական կազմվածք ունենալու համար ամեն օր ֆիթնեսով եւ թենիոսվ է զբաղվում:

Բրենսոնին պատկանող Virgin Galactic ընկերությունն ավելի վաղ իր Unity մոդելի SpaceShipTwo զբոսաշրջային նավով մի շարք փորձարկումներ էր կատարել: Նախատեսվում է, որ այն առաջիկայում նաեւ պետք է տիեզերական թռիչք իրականացնի: Տիեզերք թռիչքի տոմսն  արժե 250 հազար դոլար, սակայն ժամանակի ընթացքում այն կարող է նվազել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ