News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Էլթոն Ջոնը Հայաստանի բարեկամն է շատ բարզ պատճառով՝ ունի շատ հայ բարեկամներ, որոնցից մեկը ես եմ: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, «Հայկ եւ Էլզա Տիտիզեան մանկական վերականգնողական կենտրոն այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը (ֆոտոռեպորտաժ):

«Էլթոնը ոչ միայն մեծ երգիչ է, այլեւ մեր մտավորական, ով շատ լավ գիտի Հայաստանի պատմությունը: Ես հիշում եմ, որ երբ Գարեգին Ա վեհափառը մահացավ, Էլթոնը ինձ նամակ գրեց, հանդիպեցինք եւ քննարկում էինք հայ քրիստոնեության պատմությունը: Երկրորդ, աշխարհահռչակ երգիչ լինելուց զատ, նա հսկայական բարեգործական աշխատանք է տանում՝ ուղղված ՁԻԱՀ-ով հիվանդներին աջակցելուն:

Այսօրվա մեր ծրագրի մեջ մտնում է այն, որ Էլթոն Ջոնը եւ «Երեւան, իմ սեր» մեր ծրագրով աջակցում են լսողության խնդիրներ ունեցող ոչ միայն երեխաներին, այլեւ մեծերին: Յուրաքանչյուր երեխային, որ այդ սարքը դնում են եւ նա առաջին անգամ սկսում է լսել, ցանկացած մարդ կարող է հուզվել»,-հայտարարեց Արմեն Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ «Երեւան, իմ սեր» ծրագրով իրենք հին շենքերը վերցնում են, վերանորոգում եւ տրամադրում հիմնականում երեխաների համար բարեգործական ծրագրերի: Կոնկրետ այս շենքի 2 հարկերը տրամադրվել են Save the children կազմակերպությանը, որը զբաղվում է անդամալույծ կամ դժվարություններ ունեցող երեխաների համար: Անցնում են կոմպյուտերային թերապիա, արվեստի թերապի եւ այլն»:

Արմեն Սարգսյանը հայտնեց, որ Էլթոն Ջոնը մոտ ապագայում էլի կայցելի Հայաստան, ընդ որում, այս անգամ արդեն ոչ միայն բարեգործական ծրագրեր իրականացնելու, այլեւ համերգ տալու համար: Այլ մանրամասներ ՀՀ նախագահը չհայտնեց՝ ընդգծելով, որ չի սիրում նախապես խոսել իր ծրագրերի մասին. «Ոչ միայն ինքն է գալու, այլեւ շատ ուրիշ մեծ արվեստագետներ, երգիչներ: Երբ կգան՝ կտեսնեք: Ինքը հպարտ է, որ այսօր Հայաստանում է»:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին, Արմեն Սարգսյանն ասաց, որ մարդիկ չեն փոխվել, ուղղակի հիմա ավելի ազատ են, եռանդուն են. «Ես իմ պաշտոնակալման արարողության ժամանակ հայտարարում էի, որ երազում եմ երիտասարդ Հայաստանի մասին, պարզվեց՝ երազել պետք չի, երիտասարդ Հայաստանը դուք եք: Էլթոն Ջոնն էլ ասաց, որ այն եռանդը, որ տեսնում է Երեւանում ընդամենը մի քանի ժամ քայլելով, տեսանելի են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ