News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ժամանակ արեւմտյան երկրների իշխանություններին առաջարկվել է մանրամասն ուսումնասիրել Ռուսաստանից ստացվող ֆինանսական միջոցները: Զեկուցողներից մեկը կոչ է արել սահմանափակումներ մտցնել հարուստ ռուսների արտասահմանյան ակտիվների վրա: Այդ մասին քննարկումներից հետո հայտնել է  ՆԱՏՕ ԽՎ մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ, լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, որ Բրիտանիան կարող է բացահայտել իր տարածքում ակտիվներ ունեցողների անունները:

Փաստաթուղթը Բրիտանական Վիրջինյան կղզիների, Կայմանների եւ այլ անդրծովյան տարածքներին կպարտավորեցնի բացահայտել այդ շրջանների իրավասության տակ գտնվող ակտիվների սեփականատերերին:

ՌԴ նախագահ Դմիտրի Պեսկովը ավելի վաղ նշել էր, որ ՌԴ-ն անզիջում պայքար է մղում «կեղտոտ փողերի» դեմ, իսկ Բրիտանիայի դիրքորոշումը, որն ունի սեփական օֆշորները, կեղծ էր անվանել:

«Մենք պետք է ավելի լավ ուսումնասիրենք ռուսական փողերը, որոնք մեր երկիր են գալիս», — ՆԱՏՕ ԽՎ մամուլի ծառայությունը մեջբերում է Ջոպլինգի խոսքը: Նիստի ժամանակ նաեւ կոչ է արվել սահմանափակումներ մտցնել հարուստ ռուսների արտասահմանյան ակտիվների վրա, որոնց Արեւմուտքը մոտ է համարում ՌԴ ղեկավարությանը:

ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման հետ կապված սկանդալի ֆոնին վարչապետ Թերեզա Մեյը սպառնում էր ՌԴ պետական հաշիվները սառեցնել, եթե ապացույցներ գտնի, որ դրանք կարող են բրիտանացի քաղաքացիների կյանքի ու ունեցվածքի համար վտանգ ներկայացնել: Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնն իր հերթին, չի բացառել, որ հարուստ ռուսների ակտիվները կարող են կալանավորվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Ամենաշատ