News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Ձեւավորված ավանդույթի համաձայն` ՀՀ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում այսօր՝ մայիսի 27-ին, նշվել է հայ ֆիդայիների ոգեկոչման ու ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայապետ Գեւորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված Ֆիդայատոնը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետեր այցելել են Աշնակ: Նրանք ծաղկեպսակներ են դրել Գեւորգ Չավուշի եւ նահատակված մյուս ֆիդայիների հիշատակին: Ծաղիկներ են խոնարհվել նաեւ Գեւորգ Չավուշի զարմիկի՝ Գեւորգ Մելքոնյանի շիրիմին, ում անմիջական ջանքերով էլ Աշնակում ստեղծվել է ֆիդայապետի թանգարանը։

Հարգանքի տուրք է մատուցվել նաեւ Արցախյան ազատամարտում զոհված աշնակցիների եւ Հայոց մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Ավանդույթի համաձայն` Ֆիդայատոնն ուղեկցվել է ազգային-ազատագրական երգերի ու պարերի կատարումներով:

Տպել
Ամենաշատ
Partner news