News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում աճուրդում 1774-ի թվականի բերքահավաքի մեկ շիշ գինին վաճառվել է ռեկորդային 103 հազար եվրոյով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Euronews հեռուստաալիքը:

Տեղեկացվում է, որ շշում 1774 թվականի Արբուա դեղին գինին է, որը համարվում է աշխարհի ամենահին պահպանված գինիներից մեկը: Գինու պատրաստման համար օգտագործված խաղողը հավաքվել է Լուի XVI թագավորի ժամանակ:

Աճուրդում վաճառվել է եւս երկու շիշ գինի նույն հավաքածուից՝  76.250 եւ 73,200 եվրոյով: Գնորդները կանադացիներ էին, ինչպես նաեւ՝ մի անանուն գնորդ Ֆրանսիայից, որը թանկարժեք գինին ձեռք էր բերել ոմն ամերիկացիների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ